«Առաջարկում եմ փոխադարձ վերաբերմունք ցուցաբերենք ու այլևս երբեք հարցազրույց չվերցնենք Լիլիթ Մակունցից․» լրագրողի ուշագրավ առաջարկը

Լրագրող Վաչիկ Գրիգորյանն իր լրագրող ընկերներին առաջարկում է այլևս հարցազրույց չվերցնել Լիլիթ Մակունցից, իսկ պատճառը վերջինիս արհամարհական վերաբերմունքն է։ Վաչիկ Գրիգորյանը գրում է հետևյալը․

«Հարգելի լրագրող գործընկերներ, ԱԺ իշխող խմբակցության ղեկավարը հերթական անգամ արհամարական վերաբերմունք ցույց տվեց առանձին լրագրողների նկատմամբ` հրաժարվելով պատասխանել նրանց սուր, բայց ոչ վիրավորական հաչցերին, իսկ հետո արհամարեց ՀՀ֊ում գործող բոլոոոր առաջատար լրատվամիջոցներին և հեռացավ։

Առաջարկում եմ փոխադարձ վերաբերմունք ցուցաբերենք ու այլևս երբեք հարցազրույց չվերցնենք Լիլիթ Մակունցից, քանի դեռ նա հրապարակային ներողություն չի խնդրել իր անընդհատ կրկնվող արհամարական վերաբերմունքի համար։

Եվ սա կլինի շատ լավ նախադեպ, որպեսզի այսուհետ բոլորը հասկանան, որ հարգանքը պիտի փոխադարձ լինի։

Հ.Գ եթե համաձայն եք առաջարկիս հետ, արձագանքեք։ Հաշվի առեք, որ Իմ քայլի պաշտոնական հայտարարություններն ավելի բովանդակալից են, քան Մակունցի մեկնաբանությունները դրանց վերաբերյալ»,- իր խոսքն ավարտում է Վաչիկ Գրիգորյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: