Նիկոլ Փաշինյանի ընտանիքն այսօր հյուրընկալել է պшտերшզմի մասնակից զինծառայողների

Ն․ Փաշինյանի ընտանիքն արդեն ավանդույթ է դարձրել պшտերшզմին մասնակցած տարբեր զինծառայողների հյուրընկալել իրենց տանը։ Աննա Հակոբյանը ամեն կիրակի այդ հյուրընկալությունները լուսաբանող հրապարակում է անում։

Ա․ Հակոբյանը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ նրանք շփվել են զինծառայողների հետ, ծանոթացել նրանցից ամեն մեկի պատմությանը, իմացել ուշագրավ հանգամանքեր։

Ա․ Հակոբյանը կարևորում է, որ հանդիպման ժամանակ նրանք ոչ միայն անմիջական զրույցներ են ունենում, այլ նաև ծանոթանում են հյուրերի խնդիրներին, նրանց առաջիկա ծրագրերին։

Վարչապետի տիկինը նաև ընդգծում է, որ նրանք փոխանակվել են տվյալներով, ինչի շնորհիվ հետագայում անհրաժեշտության դեպքում ևս գտնվելու են կապի մեջ։

Հանդիպմանը ներկա են եղել վարչապետի երեխաները։ Հետո նրանք նկարվել են հյուրերի հետ։ Ա․ Հակոբյանը տեղադրել է նաև լուսանկարներ։

Հայտնի է, որ առաջիկայում ևս հաճախադեպ են լինելու այսօրինակ հանդիպումներն ու շփումները, որոնք նպատակաուղղված են դժվարությունների միջով անցած և դժվարությունների մեջ գտնվող զինծառայողներին սատարելուն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: