Ես հիմա ավելի շատ Ալիևին եմ լսում, քանի Նիկոլ Փաշինյանին․ Գալուստ Սահակյան

Գ․ Սահակյանը հերթական անգամ իր տեսակետներն է արտահայտել հայաստանյան ներքին քաղաքական դաշտի զարգացումների առիթով։ Նա նախ նշել է, որ եթե Ն․ Փաշինյանը լինի ընտրությունների ղեկավար, ապա իրենք չեն մասնակցելու դրան, քանի որ մասնակցելը կնշանակի լեգիտիմացնել հայրենիքի կեսը հանձնած մարդուն։

Հետո ասել է, որ եթե ընտրություններ լինեն, իրենց ուժը բավականին ձայներ կհավաքի։ Բաղրամյան պողոտայի վրանների դատարկվելու մասին հարցին Գ․ Սահակյանն ասել է, որ ինչքան վրաններ դատարկվում են, այնքան էլ լցվում են։

Հետո ավելացրել է, որ մարդն այնպիսին է, որ չգիտի՝ մնա, թե՞ չմնա։ Գ․ Սահակյանը վստահ է, որ Ն․ Փաշինյանը երբեք իշխանության այլևս չի գալու, իսկ ժողովուրդը 80-ից 90 տոկոսով կանգնած է այն դիրքերում, որ դիրքերում որ հիմա կանգնած են հանրապետականները։

Գ․ Սահակյանը այլ ընդդիմադիրների հետ միավորվելու հեռանկար չի տեսնում, ուստի ճիշտ է համարում, որ մյուսները Նիկոլին հեռացնեն այնպես, ինչպես ընտրել են։ Գ․ Սահակյանի խոսքն ամբողջությամբ կարող եք լսել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!