«Շանթ Հարությունյանն ինչքան էլ որ հակասական գաղափարներ արտահայտի, ամեն հարցազրույցից նոր, հսկայական ինֆորմացիա ես ստանում»

Հոգեբան Անի Խուդոյանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանի արտահայտած մտքերին, գրում է․ «Շանթ Հարությունյանն ինչքան էլ որ հակասական գաղափարներ արտահայտի, ամեն հարցազրույցից նոր, հսկայական ինֆորմացիա ես ստանում:

Իր հարցազրույցները միշտ թուղթ ու գրիչով եմ լսում, մտքերից մի քանիսն էստեղ թողնեմ, դուք էլ կարդացեք։

* Խնդրում եմ ներեք, որ ճշմարտությունն ասելու համար, ստիպված եմ մեղանչել համեստության դեմ:

* Անգլիան ինչու է բարեկեցիկ երկիր, որովհետև այնտեղ ազնիվ մարդիկ նույնքան համարձակ են, որքան սրիկաները: Իսկ մեզ մոտ ազնիվ մարդիկ համարձակություն չունեն:

*Եթե հայրենիքն ընկալում ես սոսկ որպես արոտավայր, ուրեմն վաղ թե ուշ կկորցնես այն:

*Մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, թե որո՞նք են մեր՝ լիդերի մասին ունեցած պատկերացումները, ում ենք մենք ընդունում որպես լիդեր (սկսած դպրոցական տարիքից)։

* ժողովուրդը միշտ ստանում է այն, ինչն իր համար արժեք է»,- մեջբերումների իր գրառած շարն ավարտում է հոգեբան Անի Խուդոյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: