Ուշադրություն․ Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ հայտնի է օրը և այլ մանրամասներ

Ներհայաստանյան ճշգաժամային իրավիճակը, որ շարունակվում է արդեն մի քանի ամիս, գնալով խորանում է։ Ճգնաժամը հնարավորինս շուտ հաղթահարելու համար այսօր ի վերջո քաղաքական առաջատար ուժերն ընդհանուր համաձայնության են եկել։

Այդ մասին առաջինը հայտարարել է Էդմոն Մարուքյանը։ Նա հրապարակմամբ գրել է, որ վարչապետի հետ հեռախոսազրույցի արդյունքում եկել են ընդհանուր համաձայնության ամռանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։

Էդ․ Մարուքյանը գնահատելի է համարում այն փաստը, որ վարչապետը այդ կարևոր հարցը չի ձգձգել՝ թողնելով աշնանը։ Դրանից հետո հրապարակում է արել նաև Ն․ Փաշինյանը։ Նա գրել է, որ հանդիպել է Գ․ Ծառուկյանի հետ, զրույց է ունեցել նախագահ Ա․ Սարգսյանի հետ։

Այդ զրույցների, հանդիպումների և քննարկումների արդյունքում որոշվել է առաջիկա ընտրությունների ամենից հարմար օրը, այն է՝ հունիսի քսանը։

Օրն ընտրելիս հաշվի է առնվել փաստը, որ կուսակցություններն անհրաժեշտ ժամանակահատվածն ունենան ըստ պատշաճի նախընտրական քարոզարշավ տանելու և ընտրություններին նախապատրաստվելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!