Լիլիթ Մուրադյանի ոճային կերպարն ու նորածին բալիկի հետ առաջին զբոսանքը․ լուսանկարներ

Լիլիթ Մուրադյանը նորից նորածին բալիկ ունի, ասել է թե՝ զբաղված է նուրբ ու զգայուն փոքրիկ էակի խնամքով, ինչն էլ բացառիկ էներգիա ու ջանք է պահանջում։ Սակայն այս փաստը չի խանգարում, որ Լիլիթը ներկայանա ոճային կերպարում։

Նա իր սոցհարթակում տեղադրում է լուսանկարներ, որոնցում նա շատ նրբագեղ տեսք ունի։ Վերջերս մայրիկն իր բալիկին առաջին անգամ բացօթյա զբոսանքի է հանել մանկասայլակով։

Լիլիթն իր նկարներում հիմնականում արևային ակնոցներով է։ Նա նախընտրում է բաց գույնի հագուստ կրել։ Լիլիթն իր առօրյա հոգսերին զուգահեռ ունի նաև լուրջ մտահոգություններ ներկայիս ներհայաստանյան իրավիճակի հետ կապված։

Ինչպես մեր երկրում ապրող կամ երկրի հետ հոգու թելերով կապված յուրաքանչյուր ոք, Լիլիթը ևս լուրջ մտավախություններ ունի ապագայի հետ կապված։ Նրան ևս անհանգստացնում է այն անորոշ վիճակը, որ շարունակվում է արդեն տևական ժամանակաշրջան։

Նա մի հրապարակման մեջ խոստովանել էր, որ երբեմն այս աշխարհից մեկ այլ՝ հեքիաթային աշխարհ փախչելու ցանկություն է ունենում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: