«Իմ աշխարհ, իմ բարի ու չարաճճի․» Էմմին տեսանյութ է հրապարակել որդու ծննդյան օրվա առիթով

Էմնին, ինչպես հայտնի է, հաստատվել է Ամերիկայում։ Այնտեղ նա սերտ կապի մեջ է տեղում ապրող իր հայրենակիցների հետ, նրանց հետ հաճախ է ժամանակ անցկացնում։ Սակայն երգչուհու օրվա հիմնական մասը իր զավակների հետ է անցնում։

Էմմին երկու տղաների մայր է։ Նրա կյանքը, ինչպես հասկանալի է դառնում իր հրապարակումներից, նոր իմաստ ու կերպ է ստացել որդիների գոյությամբ։ Մայրն ամեն ինչ անում է տղաների ամեն մի օրը տոնական դարձնելու համար։

Էմմի տեղադրած հրապարակումներից հասկանալի է դառնում նաև, որ իր տղաները բավականին ոճային են հագնվում, ակտիվ ու աշխույժ կենսակերպ են վարում։

Այսօր ընտանիքում տոն է, քանի որ բոլորում է տղաներից մեկի չորս տարին։ Մայրը փոքրիկ տեսանյութ է պատրաստել։ Տեսանյութում նրա տղան՝ Մարտին Ալանը, հիմնականում ուտելու գործընթացների մեջ է երևում։

Տեսանյութը, որով մայրը շնորհավորել է իր չորսամյա տղայի ծննդյան օրը, ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: