«Առավոտ շուտ առջևս հառնեց Հովիկ Աղազարյանն իր ողջ ինտելեկտուալ հմայքով»

Երեկվանից համացանցային շատ թեժ խոսակցությունների ու քննարկումների առիթ է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի համառոտ, բայց շատ ասլեիք ու լուջ առաջարկ պարունակող հայտարարությունը։ Նախկին նախագահն իր համառոտ հայտարարությամբ ելքեր էր առաջարկում առկա ճգնաժամային իրավիճակից։

Ըստ այդմ, նա նոր ընտրությունների համար երաշիքներ էր պահանջում գործող խորհրդարանից, իսկ Ն․ Փաշինյանին առաջարկում էր ապաստանել արտասահմանյան որևէ երկրում։ Այս հայտարարությանը շատ բուռն արձագանքնել են հատկապես իմքայլականները։

Բավկանին կոշտ հրապարակմամբ առավոտյան հանդես է եկել Հովիկ Աղազարյանը, ով փաստացի նախկին նախագահին լկտի է անվանել իր խոսքում։ Այս առիթով Մանուկ Նիգոյանը գրում է․ «Առավոտ շուտ առջևս հառնեց Հովիկ Աղազարյանն իր ողջ ինտելեկտուալ հմայքով:

Հուսամ պարոն Ազազարյանը պարզապես տարիքային մառազմի զոհ է, հակառակ դեպքում կուզեմ ասել, որ վերջին տարիների պետական քաղաքականության և իշխող կուսակցության գաղափարախոսության հիմքում այս անբարտավան մարտնչող տգիտությունն է: Դժբախտ մարդ»,- իր կարծիքը եզրափակում է Մանուկ Նիգոյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: