Այսօր հայտնի դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը բոլորում է ծննդյան քառասուներկու տարին։ Նա ծնվել է Նոյեմբորյանում։ Ագնեսան մինչ տասնվեց տարեկան հասակն ապրել է Վանաձորում՝ ավարտելով տեղի թիվ քսաներկու միջնակարգ դպրոցը։
Ագնեսան մեծացել է մշակութային միջավայրում․ նրա մայրը հայտնի ու տաղանդավոր արձակագիր Նելլի Շահնազարյանն է։ Ագնեսան սովորել է 2000 թվականից սովորել է Թատերական ինստիտուտում։
Սովորելուն զուգահեռ եղել է Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի։ Նա 2004 թվականից հինգ տարի համագործակցել է Արմենիա հեռուստաընկերության հետ՝ ղեկավարելով հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող առավոտյան, ժամանցային և երեկոյան հեռուստահաղորդումները։
Դերասանուհին 2013 թվականից Հ․ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհիներից է։ Հաջողությամբ հանդես է գալիս կինոյում, թատրոնում, հեռուստասերիալներում։ Արժանացել է մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
Ագնեսա 2016 թվականից Վանաձորի դրամատիկական թատրոնի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել, սակայն վերջին երկու տարում թողել է այդ պաշտոնը։ Ագնեսան ունի մեկ տղա բալիկ։
Ագնեսան մի առիթով նշել է, որ չնայած բաժանված է երեխայի հորից, սակայն լավ հարաբերություններ ունի նրա հետ, որչէ խնդիր չի ստեղծում հոր և երեխայի հանդիպման համար, քանի որ իր համար կարևորն իր երեխայի հոգեվիճակն է։