Ահա թե ինչ անուններ են ընտրել հայ հայտնիներն իրենց բալիկների համար և ինչու

Անունների ընտրության հարցում, թերևս, բոլորս էլ յուրահատուկ մոտեցում ենք ցուցաբերում։ Հայ հայտնիներից շատերը, ովքեր արդեն ծնող են, իրենց բալիկներին անուններ են ընտրել տարբեր սկզբունքներից ելնելով։

Օրինակ՝ Դավիթն ու Աննան իրենց առաջնեկին անվանակոչել են Դավիթի սիրելի տատիկի՝ Կարինայի պատվին։ Անունը լատինական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է խելոք կամ էլ՝ սիրելի։

Իր տատիկի անունն է կրում նաև Արման Նշանյանի դուստրը՝ Շաքեն։ Հիշեցնենք, որ Արմանի Շաքե տատիկը հայտնի ու սիրված արտիստուհի է։

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի տղային ծնողները Վան անունն են տվել։ Առաջարկը երեխայի հայրիկն է արել, իսկ Գոհարը սիրով համաձայնել է, քանի որ իրենց նախնիները Վանից են սերում։

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր դստերը ցանկացել է կոչել սիրելի մայրիկի անունով, սակայն մայրը՝ Անահիտ Աղասարյանն առաջարկել է քիչ փոփոխել անունը՝ երեխային Անաիս անունը տալով։

Ռազմիկ Ամյանն իր որդիներին անուններ է տվել ամերիկաբնակ երգիչ Սուպեր Սաքոյի խորհդրով՝ Ալեքս և Լեո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: