«ՀՀ իշխանությունները պարտավոր են առանց հետաձգելու մաքրել Բաղրամյան — Դեմիրճյան գետտոն բոլոր իմաստներով․» Լևոն Շիրինյանի առաջարկը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ով շարունակում է մեծ ուշադրությամբ ու սրտացավությամբ հետևել ներհայաստանյան զարգացումներին, հրապարակում է արել՝ հնչեցնելով հստակ առաջարկություն ընթացիկ ցույցերի վերաբերյալ։ Լ․ Շիրինյանն շարունակվող ցույցերի ու փակ փողոցները բացելու  առիթ գրում է հետևյալը․

«Կարծում եմ՝ հանրապետության ազգաբնակչության, նաև երկրից դուրս ապրող հայրենակիցների բացարձակ մեծամասնության կամքը կարտահայտեմ, եթե ասեմ, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են առանց հետաձգելու մաքրել Բաղրամյան — Դեմիրճյան գետտոն բոլոր իմաստներով։

Ապահովել քաղաքացիների ազատ երթևեկն ու անդորրը, անվտանգությունը, կասեցնել հագնացող տեղեկատվական — հոգեբանական ահաբեկչությունը, պատասխանատվության ենթարկել տեսանելի ու անտես կազմակերպիչներին՝ ռազմական դրության մասին օրենքի ողջ խստությամբ։ Դրանով կվերականգնվի պետության ու նրա ինստիտուտների խաթարված հեղինակությունը»:

Հայտնի քաղաքագետն իր խոսքերը եզրափակում է Հեգելի հայտնի հետևյալ արտահայտությամբ․ «Հիշեք՝ պետությունը բարձրագուն մշակույթի դրսևորումն է»։ Նրա առաջարկին շատ օգտատերեր են հավանության արձագանքներ տվել՝ իրենց համաձայնությունն արտահայտելով հնչեցված մտքի հետ։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!