Ինչպե՞ս է փոքրիկ Միլան տшնջում հայրիկին ու մայրիկին․ տեսանյութ

Սիլվա Հակոբյանի բոլոր հրապարակումների թեմաները առնչվում են փոքրիկ, բայց շատ աշխույժ ու սիրված Միլայի հետ։ Միլան լցնում է ոչ միայն մայրիկի ու հայրիկի առօրյան, այլ նաև նրանց սոցցանցային հարթակների լրատվությունը։

Միլայի առօրյայի մասին պատմող հերթական տեսանյութն է տեղադրել Սիվան։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սիլվան ամուսնու հետ գնացել Մեգա Մոլ՝ փոքրիկ Միլային փոքրիկ, խաղալիք մեքենա գնելու։ Մեքենան նախատեսված է ոչ միայն խաղալու, այլ նաև տեղաշարժվելու համար։

Սիլվան, տեղադրելով լուսանկարային դրվագներ, պատմում է իրենց օրվա և կատարած առևտրի մասին։ Նա մի լուսանկարին կից գրել է, որ Միլան չի կողմնորոշվում, թե մեքենանաներից որ մեկն ընտրի։

Մեկ այլ դրվագում երևում է, որ Միլան արդեն կատարել է իր ընտրությունը, արդեն տուն են ուղևորվում։ Սակայն վերջում պարզվում է, որ երեխան մեծ դժկամությամբ է համաձայնել ժամանակավոր բաժանվել իր փոքրիկ տեղաշարժման միջոցից և նստել հայրիկի մեքենան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: