«Մեզ չեն uտորացրել, նuեմացրել, մեզնով հիացել են, իսկ դուք` uարuափել»

Զոյա Թադևոսյանը գրում է․ «Ե՛վ որպես իշխանություն էիք անպիտան, ողորմելի ու ամբարտավան, և՛ որպես իբր թե ընդդիմություն: Դուք ընդդիմություն չե՛ք կարող կոչվել, քանզի ավազակներ եք, գողեր, հայրենադшվներ, մարդшuպաններ, պայքարի գործիք եք ընտրել սուտը, կեղծիքը, դшվադրությունը:

Ձեր ընտրած ուղին կnրծանելու է հենց ձեզ, դուք ընտրել եք ինքնադատաստանի ուղին: Մենք երկար տարիներ ընդդիմություն ենք եղել և ենք: Երբեք առանց հիմնավոր փաստերի չենք քննադատել, մեր խոսքն ասել ենք ուղիղ, ձեր երեսին, չենք թաքնվել կեղծ անունների, ֆեյքերի ետևում: Սուտը մերժել ենք:

Դա հարիր չի եղել և չի մեր արժանապատվությանը: Մեզ երբեք չեն վճարել կամ ուղղորդել, դա հարիր չի եղել ազատության մասին մեր պատկերացումներին: Մեզ չեն uտորացրել, նuեմացրել, մեզնով հիացել են, իսկ դուք` uարuափել:

Ազատե՛ք Բաղրամյան պողոտան ձեր ամենօրյա նողկալի ներկայությունից, այդ պողոտան «հիշողություն» ունի, որը ձեր 20 տարի ձգվող իշխանագողության անմարդկային հետևանքներից տառապող ժողովրդի՝ իր իրավունքների համար պայքարի նույնքան անմարդկային հալածանքների մասին է:

Պղծել այդ հիշողությունը հնարավոր չէ: Հարամել և հարամում եք ժողովրդի կյանքը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!