«Ընկերներ, խորհուրդ կտամ անպայման դիտել այս տեսահոլովակ-վիդեոն, կապված Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ»

Արմեն Հովհաննիսյանը, տեղադրելով մի տեսանյութ Աբովյանի համար մեկ հայտնի դարձած դպրոցի նոր անցուդարձից, գրում է, որ դպրոցի աշակերտները ուզում են սկսել դասապրոցեսը, իսկ ուսուցիչները հրաժարվում են։

«Ընկերներ, խորհուրդ կտամ անպայման դիտել այս տեսահոլովակ-վիդեոն, կապված Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ։ Ուրեմն, այստեղ ոչ միայն կոպտորեն խախտվում է երեխաների կրթություն ստանալու իրավունքը, այլ նաեւ ուսուցիչները կազմակերպված երեխաներին չեն թողնում դպրոց՝ նրանց վրա գոռգոռալով, ճնշում, գործադրելով փորձում են դպրոցից դուրս հրավիրել հանուն իրենց կեղտոտ խաղերի։

Ինչ է դուրս գալիս, աշակերտները ցանկանում են, որպեսզի վերականգնվի խաթարված դասապրոցեսը, որպեսզի կրկին դասի նստեն, ի վերջո սովորեն, պատրաստվեն տարեվերջյան քննություններին այնինչ դպրոցի չափազանց քաղաքականացված ուսուցիչները, ովքեր ապօրինի գործադուլ են սկսել, ամեն կերպ իրենց նեղ կլանային շահերը պաշտպանելու համար խանգարում են։

Ու սրա վրա պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում, հուսով եմ նման վարքը համապատասխան գնահատականի ու ուսումնասիրության կարժանանան»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: