«Փաստացի արցախյան առաջին հաղթանակը Ռուսաստանինն էր, ու այդ հաղթանակի գինը մենք պարտք էինք մնացել, այդ պարտքը Նիկոլը․․․»

Հայկ Մանասյանը, վերստին հետահայց վերլուծություններ անելով, հետևյալ ուշագրավ ու համարձակ դիտարկումներն է անում․ «Արցախյան առաջին պшտերազմում Թուրքիան չհшրձшկվեց մեզ վրա։

Դա իհարկե կասեցվել էր Ռուսաստանի կողմից։ Խնդրում եմ բամբասանքներից սերված հեքիաթ չպատմել։ Փաստացի արցախյան առաջին հաղթանակը Ռուսաստանինն էր։ Ու այդ հաղթանակի գինը մենք պարտք էինք մնացել հետսովետական Ռուսաստանին։

Այդ պարտքի դիմաց մենք տվեցինք մեր անկախությունը, գույքը՝ պարտքի դիմաց, Ատոմակայան, էլ. ցանցեր, էներգակիրների ողջ շուկան, կապը, երկաթգիծը, նախկին արտադրական ողջ պոտենցիալը, մեր հարյուր հազարավոր արտագաղթած խոպանչի զավակներին, մեր չարտագաղթած զավակների ապագան։

Մեր բարեկեցությունը, արդարադատությունը, մարդու նվազագույն իրավունքները, ամենը տվեցինք։ Ու էլի էր ուզում։ Մեզ վրա արցախյան առաջին հաղթանակը շատ թանկ էր նստել ու շարունակում էր է՛լ ավելի թանկ նստել։

Նիկոլը զրոյացրեց այդ պարտքը»,- իր համարձակ մտորումներն ավարտում է հայտնի բժիշկ, ինչպես նաև վերլուծաբան Հայկ Մանասյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: