«Ժամը չորսին պետք է ցրեն ցուցարարներին, ստեղ ենք․․․» Լիկա Թումանյանի ուղիղ եթերը

Լրագրող Լիկա Թումանյանը Բաղրամյան և Դեմրիճյան փողոցների խաչմերուկից ուղիղ եթեր է մտել՝ խոսելով տեղում տիրող իրավիճակի մասին։ Նա տեղեկացնում է, որ իրենց լուր են ստացել այն մասին, որ հնարավոր է ուշ ժամի՝ ժամը չորսի մոտերքում ցրեն մարդկանց։

Եվ ինչպես Լիկա Թումանյանն է մեկնաբանում, հենց դրա համար նա և իր գործընկերները՝ որպես ԶԼՄ ներկայացուցիչներ, հավաքվել են տեղում՝ լուսաբանելու և ցուցարարների անվտանգությունն ապահովելու համար։

Նա նաև տեղեկացնում է, որ տեղում աշխատում են ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական մի շարք լրատվամիջոցներ։ Լրագրողը, խոսելով իրենց ներկայության մասին, հարց է ուղղում․ մի՞թե չկա որևէ այլ ինստիտուտ, որ ապահովի ցուցարարների անվտանգությունը։

Հիշեցնենք, որ իրավիճակը տեղում թեժացավ այն բանից հետո, երբ ընդդիմադիրների ղեկավարները հրահանգներ հնչեցրեցին կառավարական շենքերի և այլ կառույցների մուտքային հատվածները փակելու և այլնի մասին։

Լիկա Թումանյանի ուղիղ եթերով միասցման նյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: