5 ամիսների հույսով սպասում, բայց․․․ տեսանյութ տաղանդավոր Գագիկի մասնակցությամբ

Գագիկ Խաչատուրյանի մասին պшտերազմից հետո հնգամսյա սպասման մեջ ապրող հարազատներն ընդամենը օրեր առաջ տեղեկացան, որ Գագիկ մեր մյուս լուսավոր տղաների նմամ բռնել է անմահության ճանապարհը։

Գագիկի մասին այս օրերի ընացքում շատերն եր գրում, պատմում են, թե որքան պայծառ, լուսավար ու տաղանդավոր անհատ էր նա, ինչ հույսեր էին բոլորը կապել խելացի ու բազմաշնորհ երիտասարդի հետ։

Գագիկի քույրը՝ Լիանա Խաչատուրյանը շարունակաբար պատմում ու խոսում է Գագիկի մասին, նրա մտքերը միշտ Գագիկի հետ են։ Լիանայի հերթական հրապարակումը Գագիկի մանկության լուսավոր շրջանի մասին է։

Նա կիսել է տարիներ առաջ Գագիկի տեղադրած կատարումը։ Տեսանյութը 2009 թվականի է։ Այդ ժամանակ Գագիկը Երգի պետական թատրոնի սան է եղել։ Լիանան գրում է․ «Փոքրուց տաղանդավոր։

Երգի պետական թատրոնում ասում էին՝ ամենաշատը Գագին է այս երգը համապատասխանում։ Մի քանի օր է, ինչ Գագիս ընկերները գալիս ու իրենց ընկերության օրերն են պատմում: Ասում են՝ Գագի նմանը չկա։ Իմ Գա՜գ, աննման հպարտությունն ես մեր»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: