«Բաղրամյան պողոտան փակելը կարող է երկու իմաստ ունենալ. 1) երբ ուզում ես մարդիկ իմանան ու արագ հավաքվեն, 2) երբ մտադիր ես Բաղրամյանի շենքերից մեկը վերցնել»

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրում է․ «Բաղրամյան պողոտան փակելը կարող է երկու իմաստ ունենալ. 1) երբ ուզում ես մարդիկ իմանան ու արագ հավաքվեն, 2) երբ մտադիր ես Բաղրամյանի շենքերից մեկը վերցնել։

Երկուսն էլ կայծակնային, մաքսիմում մի քանի օրվա ծրագիր են: Չեն կարող ծամոնի պես ձգվել, վերածվել քաղաքական զբոսանքների, շտաբային կազմակերպչական աշխատանքների հավաքատեղիի: Դրա համար կա, օրինակ, Ազատության հրապարակ:

Բաղրամյանը պիտի փակես, երբ հստակ գործողությունների քարտեզ ունես: Մյուս դեպքերում Բաղրամյանը դառնում է պայքարի գերեզման: Սկսվում է պայքարողների շարքում հուսահատություն, հիասթափություն, հետո հավաքվածներն են պառակտվում, վերջում կանգնում փաստի առաջ, թե ոնց արժանապատիվ ձևով դուրս գան Բաղրամյանից:

Ես դա օդից չեմ ասում, այլ՝ Բաղրամյանում անցկացրած օրերի փորձից: Բաղրամյանը երկար փակ պահելը միայն նյարդայնացնում է քաղաքացիներին, որոնց տրանսպորտով տեղ հասնելը բարդացել է: Օրինակ, իմ երեխեքը, որ ամեն օր Կոմիտասից Սարյան են գնում իրենց կրթօջախներ:

Ու այդպես հազարավոր մեր քաղաքացիներ: Եթե նպատակը երևանցիներին ջղայնացնելն է, թող ևս մի քանի ամիս փակ մնա: Հուսով եմ, գրածս ադեկվատ կընդունեք»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: