Անչափ համեղ, բերանում հալվող թխվածքաբլիթներ, որոնք կարելի է պատրաստել մի քանի րոպեում

Կառնաշոռային այս հրաշալի համով թխվածքաբլիթները կարելի է ստանալ ձեռքի տակ եղած հետևյալ մթերքների միավորմամբ.

Քիչ շաքարի ու մի պտղունց աղի համադրությամբ փափկած կարագն ու կաթնաշոռային զանգվածը տրորել՝ բերելով համասեռության աստիճանի:

Մաս առ մաս այս զանգվածի վրա մաղում ենք ալյուրի և փխրեցուցիչի խառնուրդը՝ ստանալով պնդոտ խմորային զանգված: Այս խմորի հանգստանալու և սառելու համար բավական է այն տասնհինգ րոպեով թողնել սառնարանում:

Սառած խմորը հավասար երկու մասի բաժանելուց հետո ամեն մի մասը երկու միլիմետրանոց հաստության շերտով բացել:

Ձևավոր եզր ունեցող դանակով բացված շերտը ուղղանկյունաձև կտրել ըստ լայնության և երկարության առավելագույն չափի: Ողղանկյունաձև շերտի վրա նույն ձևավոր դանակով զուգահեռագիծ 5 սանտիմետրանոց կտրվածքներ ենք անում, ինչպես տրված է նկարում:

Յուրաքանչյուր կտրված մաս ռուլետաձև փաթաթում ենք: Բայց մինչ փաթաթելը հարկավոր է շաքար ու դարչին ցանել շերտերի վրա: Գլանաձև փաթաթուկներն ուղարկել թխվելու: Համտեսելուց առաջ լավ է այն պատել շաքարի փոշիով:

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!