«Քոչարյանը Պուտինի ընԳերն ա, լավ, ասենք սկսեց ռուս-թուրքական պшտերազմ․» ուշագրավ վերուծություն

Գեմաֆին Գասպարյանը գրում է․ «Մի ուղղորդվող քարոզչական հեքիաթի մասին, որն ավելի օֆլայն տիրույթում եմ հանդիպել, քան օնլայն.

«Քոչարյանը գա, ինքը Պուտինի ընկերն է, նոր պшտերազմը հաղթենք, Թուրքիան ու Ադրբեջանը վարի տանք, բայց մենք չենք կռվելու էս անգամ՝ ռուսները մեր փոխարեն կվերցնեն ինչ պետք ա»:

Չգիտեմ էլ, որ անկյունից սկսեմ ճիշտն ասած, մարդիկ լուրջ լուրջ, գաղտնիքի քողի տակ իրար սենց բաներ են փոխանցում: Լավ, ո՞նց էլի՝ ռուսները մեր տեղը կռվեն ու իրենց հաղթածը մեզ տան, տենց «շուստրի» քանի ախպե՞ր եք, այ էդ «շուստրավատ» լինելու արդյունքներն ենք քաղում։

Կամ, լավ, տենց մեր տեղը կռվող էին է 3 ամիս առաջ թող կռվեին, հա, կներեք, Քոչարյանը Պուտինի ընԳերն ա, լավ, ասենք սկսեց ռուս-թուրքական պшտերազմ (թեև հիմա շատ սերտ համագործակցության բազում դրվագներ ենք տեսնում) որտե՞ղ է լինելու էդ պատերազմը, մեր տարածքում չէ՞, քանի հոգի է մնալու Հայաստանում էդ պшտերազմի արդյունքո՞ւմ, առանց ՀՀ քաղաքացիների Հայաստան չկա է։

Լավ, եկեք պատկերացնենք ՌԴ-ն դուրս է գալիս տարածաշրջանից, ասենք Նավալնին եկավ կամ Պեսկովը ու որոշեցին դուրս գալ՝ ի՞նչ ենք անելու, չէ, բայց կարևոր ա տարածել՝ Քոչարյանը եկավ սաղ տեղն ա գցելու մի բան էլ ավել, բերնեբերան, ճոխացնելով տարածել. ամոթն էլ լավ բան ա»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: