Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի սիրո պատմությունը․ այսօր Խորեն Պալյանի ծննդյան օրն է

Հայ մշակութային պատմության էջերում իրենց վաստակով ու թողած հետքերով ուրույն տեղ են զբաղեցնում Լուսինե Զաքարյան և Խորեն Պալյան ամուսնական զույգը։ Նրանց միավորել է սերը հայ հոգևոր երգի և գրաբարի նկատմամբ։

Խորեն Պալյանը սերում էր վաստակավոր մանկավարժ Հարություն Պալյանի ընտանիքից։ Նա շարականագետ էր, գրաբար էր դասավանդում բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Լուսինե Զաքարյանը երաժշտական ընտանիքից է սերում։ Լուսինեի մորական պապը Պետերբուրոգւմ օպերային թատրոնի մեներգիչ է եղել, իսկ տատը՝ դաշնակահարուհի։

Լուսինեին անձամբ ճանաչողները պատմում են, որ նա ժամանակին ավելի քան հազար շարական է անգիր իմացել, իսկ դրանք սովորել է առավոտյան ժամը հինգին արթնանալով և վանքերի պատերի տակ քայլելով և կրկնելով։

Լուսինե Զարաքյանը և Խորեն Պալյանը հաճախ հանդես էին գալիս միասին՝ զուգերգներով։ Այն անձինք, ովքեր ականատես են եղել նրանց զուգերգին, մեծ հիացմունքով են պատմում, թե ինչպիսի մոգականություն էր տիրում դահլիճում զույգի կատարման ժամանակ։

Рейтинг
( 4 оценки, среднее 3.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: