Նարեկ Բավեյանը դարձյալ հայրիկ է դարձել․ ահա թե ինչ սեռի երեխա է ծնվել և ի՞նչ են նրան անվանել

Նարեկ Բավեյանը մեր այն արտիստներից է, ով ունի գեղեցիկ ընտանիք։ Նարեկը չնայած միառժամանակ լռում է մշակութային ասպարեզում, սակայն նրան շարունակում են սիրել ու հիշել։ Երգչից ու դերասանից նրա գործունեությամբ հետաքրքրվողները նորության են սպասում։

Հերթական նորությունն անձնական է։ Նարեկը հայրիկ է արդեն մի քանի տարի, իսկ երեկ երկրորդ անգամ հայրիկ դարձավ։

Նա ամուսնացած է Քրիստինայի հետ, ով բալետի պարուհի է։ Քրիստինայի ու Նարեկի առաջնեկը տղա է, ում ծնողները Մարկ են անվանել։

Մարկն արդեն չորս տարեկան է։ Երկրորդ բալիկը ևս տղա է։ Ծնողները խոստովանում են, որ երկրորդ տղային անուն է տվել հենց չորսամյա Մարկը։ Նա որոշել է, որ կրտսեր եղբոր անունը պետք է Ռոբերտ լինի։

Չնայած ծնողները չգիտեն, թե փոքրիկ Մարկի մտքում ինչպես է այդ անունն առաջացել, բայց սիրով կատարել են իրենց տղայի ցանկությունը։ Փոքրիկ Ռոբերտը լույս աշխարհ է եկել երեկ՝ մարտի երեքին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: