Անմահացած հերոս, պայծառ երիտասարդ Անդրանիկ Ապերյանը կդառնար 20 տարեկան․ մանրամասներ հերոսի մասին

Անդրանիկ Ապերյանը մեր անմահացած քաջերից է, ով ծնունդով Վանանդից է։ Անդրանիկը մեր այն տղաներից է, ով հայրենիք էր վերադարձել արտերկրից՝ Ռուսաստանից, որ անցնի պարտադիր զինվորական ծառայությունը։

Հայրենիք վերադարձած և բանակ զորակոչված երիտասարդը զինծառայության է անցնում որպես հետախույզ։ Նա բացառիկ կարգապահ, գաղտնապահ և նվիրյալ զինվորական էր։ Հարազտաները զարմանքով արձանագրում են, որ Անդրանիկը երբևէ ոչ մի տեղեկություն չի պատմել զինծառայության ընթացքի, առավել ևս պшտերազմի մասին։

Անդրանիկը եղել է Եղնիկների զորամասերից մեկում իր զինծառայության ընթացքում, իսկ պшտերազմի ժամանակ միառժամանակ գտնվելով Եղնիկներում, ապա փոխադրվել է Շուշի։ Անդրանիկը Շուշիի պաշտպանության մարտերի ժամանակ հայտնվել էր Հետք լրատվամիջոցի հայտնի լրագրող-վավերագրող Էդիկ Բաղդասարյանի տեսախցիկի առաջ։

Երբ լրագրողը նրան փորձում էր խոսեցնել, զինծառայողն իրեն բնորոշ համեստությամբ ու պատասխանատվությամբ ասել է, որ ամեն ինչ նորմալ է։ Տեսանյութը՝ ստորև։ Օրեր անց Անդրանիկն անմահանում է Անդրանիկը կդառնար քսան տարեկան։ Նա անմահացել է նոյեմբերի յոթին, երբ փորձել է փրկել զինընկերոջ կյանքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: