«Պшտերազմի մասնակցությունը դրոշակ միք դարձրեք, Ոչ մի անհատ, խումբ, խմբակ չի կարող հանդես գալ պшտերազմի մասնակիցների անունից»

Գեմաֆին Գասպարյանը անդրադարձել է հետպшտերազմյան ներհայաստանյան վերջին զարգացումների համատեքստում տարածվող մի արատավոր միտումի, ըստ որի շահարկումների է ենթարկվում պшտերազմի մասնակցության հանգամանքը։

Գ․ Գասպարյանն այս առիթով գրում է հետևյալը․ «Պшտերազմի մասնակցությունը դրոշակ միք դարձրեք, նույն իրավասություններն ու պարտավորություններն ունենք բոլոր ՀՀ քաղաքացիներս:

Պшտերազմի մասնակիցները շատ տարբեր մարդիկ են՝ տարբեր հայացքներ, քաղաքական համակրանքներ և հակակրանքներ ունեցող, տարբեր սոցիալական շերտերից, շատ շատ տարբեր մարդիկ: Ոչ մի անհատ, խումբ, խմբակ չի կարող հանդես գալ պшտերազմի մասնակիցների անունից՝ միայն իր կամ իր խմբակի:

Խնդրի էթիկական-բարոյական մասն ու պետության պարտավորության չափն իր զինվորի հանդեպ այլ հարց է: Մենք նոր «կռվшծների» «գերիշխանությունը» անհրաժեշտաբար պետք է բացառենք, նույն տաշտակի առաջ չծնկենք, ինչ առաջին պատերազմից հետո, հատկապես, որ պարտված բանակի զինվորը (մանավանդ սպան) պետք է համեստ լինի:

Շնորհակալություն ըմբռնման համար»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!