Այսօր սիրված դերասան Սամվել Թոփալյանի որդու ծննդյան օրն է․ հոր շնորհավորանքը

Սիրված արտիստներից Սամվել Թոփալյանը երկու զավակների հայր է։ Նա ամուսնացած է Սոնայի հետ, ով սոցիոլոգի մասնագիտություն ունի և աշխատում է կրթական ոլորտում՝ որպես Մանկապատանեկան կենտրոնի կրթական համակարգող։

Ս․ Թոփալյանի և Սոնայի զավակներից ավագը տղան է՝ Արմենը, ով այս տարի առաջին անգամ թակել է դպրության շեմը՝ դպրոց հաճախելով։

Սեպտեմբերին Սամվել Թոփալյանը լուսանկար էր տեղադրել դպրոցից՝ արտահայտելով իր ուրախությունն ու հուզմունքը որդու ուսումնառության մեկնարկի առիթով։

Փոքրիկ Արմենը, ինչպես հայրն է խոստովանում, մեծ հետաքրքրություն ունի մեքենաների նկատմամբ և գիտի ու տարբերում է մեքենաների մակնիշները։

Որդու ծննդյան օրվա առիթով արտիստ հայրն իր սոցհարթակում տեղադրել է որդու վերջին շրջանում արված լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Ծնունդդ շնորհավոր, տղե՛ս»։

Հոր շնորհավորական հրապարակմանը միացել են նաև նրա երկրպագուներն ու էջի հետևորդները՝ ցանկանալով, որ Արմենն առողջ ու հաջողակ մեծանա՝ դառնալով պապիկին արժանի ժառանգ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!