Արթուր Մեսչյանն այսօր բոլորում է ծննդյան յոթանասուներկու տարին։ Նա բազմաշնորհ, բազմատաղանդ անհատականություն է, ով ունի գաղափարական կուռ համակարգ, որոնց փորձում է անդավաճան մնալ։
Ապագա ինքնատիպ երաժիշտը դեռ մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ։ Ավելի մեծանալով՝ հաճախել է երաժշտական դպրոց։ Հենց փոքր տարիքից էլ ընդգրկվել է տարբեր երգչախմբերում, գրել տարբեր երաժշտություններ։
Չնայած երաժշտության հանդեպ մեծ սիրուն և ակնհայտ տաղանդին՝ Արթուր Մեսչյանը դպրոցից հետո ընդունվում է Պոլիտեխնիկական ինստիտուտ՝ մասնագիտանալով ճարտարապետության ոլորտում։
Ճարտարապետական ուսումնառությանը զուգահեռ նա ստեղծում է հայտնի «Առաքյալ» ռոք ուղղվածությամբ երաժշտական խումբը, որի ելույթները ղեկավարության կողմից խիստ արգելված էին ժամանակին, սակայն շատ պահանջված երաժշտասեր հասարակության կողմից։
Մեսչյանն իր կարողությունները փորձել է նաև կինոյի ասպարեզում՝ ֆիլմում հանդես գալով Միքայել Նալբանդյանի դերում։ Նա ամուսնանում է, երկու որդիներ ունենում։ Խորհրդային կարգերի մայրամուտին՝ 1989 թվականին տիկնոջ ու տղաների հետ տեղափոխվում է Բոստոն։
Հետո վերադառնում է հայրենիք, որտեղ էլ մինչ այսօր ապրում և ստեղծագործում է։