«Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել, դու չես կատարել․․․» Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևոր կետերը

Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքն ընթանում է արդեն ավելի քան մեկ ժամ։ Խոսում է հավաքը հրավիրող վարչապետը։ Նա իր խոսքը բացեց երկրի հիմնի և երկու րոպեների լոռությամբ, որով հարգվեց պատերազմի և մարտի մեկի զոհերի հիշատակները։

Վարչապետը նշել է, որ Օնիկ Գասպարյանն իր հայտարարությունն արել է նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Ըստ վարչապետի՝ ամենամեծ դավաճանությունն է, երբ իր կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է նախկին իշխանության ղեկավարի հրամանը։

Վարչապետն ուղիղ կապ է տեսնում նախկինների և ներկայիս զարգացումների միջև։ Նա ասում է, որ փորձ է արվում մի քանի վախկոտների թաքցնել հերոսների թիկունքում։ Նա դիմում է Օնիկ Գասպարյանին՝ ասելով․ «Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես արել, քանի որ չես կատարել քո ղեկավարի հրամանները, այլ կատարել ես ժողովրդի կողմից մերժված մարդու հրամանը»։

Ն․ Փաշինյանի հրավիրած մեծ հավաիք ուղիղ միացմանը կարող եք միանալ ստորև կցված նյութի միջոցով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: