Բացառիկ․ Լեհ քաղաքական գործիչն առաջարկում է իրեն փոխանակել հայ ռшզմագերիների հետ

Լեհ ազգություն ունեցող գործիչներից Թոմաշ Լեխ Բուչեկին այս ընթացքում իր նվիրյալ ու հայանպաստ գործունեության շնորհիվ հասցրեցին ճանաչել և մեծագույն հարգանքով լցվել նրա հանդեպ։

Ինչպես հայտնի է՝ գործիչը միառժամանակ գտնվում է Հայաստանում։ Նա շարունակում է шհազանգող նամակներով դիմել տարբեր միջազգային կառույցների ղեկավարների, այնպիսի մարդկանց, ովքեր կարող են իրավիճակ փոխել հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ։

Քանի որ ներկայիս ամենից զգայուն թեման մեր գերիների վերադարձի հարցն է, գործիչի գործունեությունը ևս սևեռված է այդ ուղղությամբ։ Նա իր հերթական նամակն է գրել Ալիևին։ Սակայն այս անգամ նրա նամակը բավականին աննախադեպ է։

Լեհ գործիչը, ով նաև փաստաբան է, առաջարկում է Ադրբեջանի ղեկավարին իր անձին փոխարինել հայ գերիներով։

Նա նամակում ասում է, որ ինքն անձամբ պատրաստ է փոխանակվել հայ գերիների հետ, եթե Ալիևը խոստանա անմիջապես ազատություն տալ հայ զինվորականներին։ Այս աննախադեպ քայլը մեծ ուշադրության է արժանացել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: