«Որքան ուզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ, դժվարանում եմ, քանի որ…»

Սենոր Հասրաթյանը գրում է․ «Որքան nւզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ։ Դժվարանում եմ, քանի որ, եթե նախկինում (իսկ դա մինչև 2018-ի ապրիլն էր) ունեցած գուցեև քիչ, բայց էական ձեռքբերումները տեսնում և զգում էի, ապա այսօր արդեն համոզված եմ, որ այդ ամենն անդառնալիորեն օր-օրի վերջանականապես կորսվում է։

Կորսվում է ոչ թե այն պատճառով, որ մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում, այլ որ uտիպված է պшտանդ լինել նրա ձեռքում, ով ընդունակ է հանուն իր նեղանձնական հետաքրքրությունների զnհաբերել մեր ընդհանուրը և հարցականի տակ դնել հազարամյակների պատմություն ունեցող հայի գոյությունը սեփական հողում։

Հ.գ.- Այդպես ես մեկ էլ մտածում էի 33 տարի առաջ՝ այն օրը, երբ համայնավարական իշխանապետության հшնցավոր թողտվությամբ և միջազգային հանրության անդրշրիմյան լռություն հիշեցնող չեզոքության պայմաններում Սումգայիթում մարդկանց uպանում էին միայն ու միայն այն բանի համար, որ նրանք ՀԱՅ են։

Երեկվա և այսօրվա կատարվածի միջև, գրեթե, տարբերություն չկա, իսկ, եթե անգամ կա, ապա տարբերությունը կայանում է նրանում, որ մեր ավանդական արտաքին թշնшմուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնшմի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: