Շուշան Պետրոսյանի հուզիչ ու ազդեցիկ կատարումը հանրահավաքի հրապարակից

Այսօր ընդդիմադիրների կողմից կազմակերպված հավաքի շրջանակներում երգեր են հնչում, որոնց միջոցով հավաքի կազմակերպիչները ցանկանում են բարձրացնել և ամուր պահել մասնակիցների, ներկաների ոգին։

Ինչպես հայտնի է, հավաքի առաջամարտիկներից է Շուշան Պետրոսյանը, ով հաճախ է հավաքների ժամանակ հանդես գալիս երաժշտական կատարումներով։ Նա երգում է հայրենասիրական երգեր։

Այսօրվա հավաքի հիմնական պահանջներից է նաև Արա Սաղաթելյանի ազատ արձակումը, որին միանում են տարբեր անհատներ և գործիչներ՝ համարելով, թե նա քաղաքական բшնտարկյալ է։

Շուշան Պետրոսյանի հերթական կատարումներից է շատերի կողմից սիրված և արդեն իսկ բավականին հայտնի դարձած Արցախ երգը, որը երգչուհին առաջին անգամ հնչեցրել է ամիսներ առաջ տեղի ունեցած բացօթյա համերգներից մեկի ժամանակ։

Շուշան Պետրոսյանի հերթական կատարումը այսօրվա հանրահավաքի շրջանակներում կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։ Այստեղ երևում է, թե ինչպես են երգչուհու հետ միասին ապրումներ ունենում նաև ներկաներից շատերը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: