«Ռուբեն Մելիքյանի մեկնաբանությունը խայտառակություն է։ Ամո՜թ»

Ներհայաստանյան այսօրվա զարգացումները շրջադարձային են և կարող են առաջիկայում լուրջ փաստի առաջ կանգնեցնել երկիրը։ Ինչպես երկիր ներսում, այնպես էլ երկրից դուրս շատերն արձագանքեցին այսօրվա ներհայաստանյան իրադարձություններին։

Արձագանք եղավ նաև Թուրքիայից։ Արձագանքը դատապարտողական էր։ Թուրքիայի ներկայացուցիչ Չավուշողլուն հորդորում էր հակաժողովրդավարական քայլերի չդիմել և հեղաշրջում չիրականացնել։

Թուրքիայում բնակվող և մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ներհայաստանյան անկայունության դրսևորումները դատապարտող մեկնաբանություն է թողել։ Նա իր սոցհարթակում դատապերտել է Հայաստանում հեղաշրջման փորձը և հորդորել է ժողովրդին, որ տեր կանգնեն ժողովրդավարությանը։

Թուրքաբնակ պատգամավորի այս հրապարակմանը բավականին կոշտ արձագանք է թողել ՀՀԿ անդամ Ռուբեն Մելիքյանը։ Նա գրել է․ «Չափերդ ճանաչի ու չփորձես պաշտպանել Արցախը հանձնած դավաճաններին, այ Էրդողանի մանկլավիկ։ Սա՜ էր պակաս»։

Այս իրողությունը ֆիքսել և իր սոցհարթակում է տեղադրել դերասան Հովհաննես Ազոյանը՝ գրելով․ «Ռուբեն Մելիքյանի մեկնաբանությունը խայտառակություն է։ Ամո՜թ։ Իսկապե՜ս ամոթ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: