Ռшզմшկան հեղաշրջման փորձ․ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե ինչո՞ւ է Գլխավոր շտաբը պահանջել իր հրաժարականը․ ուշագրավ մանրամասներ

Այսօր առավոտյան Գլխավոր շտաբը պաշտոնապես պահանջել է գործող վարչապետի հրաժարականը։ Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Նա իր բոլոր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ։

Քիչ առաջ ուղիղ եթերում վարչապետը որոշ մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե նա ինչ որոշումներ է ստորագրել երեկ երեկոյան, ինչն էլ նման հայտարարության պատճառ է դարձել։

Ն․ Փաշինյանն ասում է, որ ինքը երեկոյան և այսօր ստորագրել է մի որոշում, որով պաշտոնից ազատվում են Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն ու պետը։ Հենց այդ որոշումներին է հետևել Գլխավոր շտապի հրաժարականի պահանջը։

Վարչապետը նշում է, որ եթե մենք ուզում ենք հայտնի դարձնել պшտերազմի վերաբերյալ ողջ ճշմարտությունը, պետք է հարցեր տանք մեր բարձրաստիճան ռшզմական պատասխանատու գործիչների, ինչն էլ նման արձագանքի է արժանացել։

Վարչապետն այն, ինչ տեղի է ունենում, որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա ամեն դեպքում բոլորին հորդորում է ոչ մի կտրուկ գործողությունների չդիմել, պահել հանդարտությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: