«Հանպատրաստից հանրահավաքով Նիկոլը ավելի շատ ժողովուրդ ա հավաքում, քան 17 կուսակցությունները»

Այսօր բավականին վտանգավոր գործընթացներ են ծավալվում Երևանում։ Ն․ Փաշինյանը հայտարարել է հավաքի մասին և այժմ նրա աջակիցների մասնակցությամբ քայլերթ է տեղի ունենում երևանյան փողոցներում։ Վարչապետն իր խոսքում նշում է, որ վաղվանից կսկսի հանդիպումները և երկխոսությունները տարբեր քաղաքական ուժերի հետ։

Գրող Համբարձում Համբարձումյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական շատ վտանգավոր զարգացումներին, գրում է հետևյալը․ «Արտահերթ ընտրությունները միակ լուծումն են։

Մի կողմից Նիկոլը շարունակում ա աջակցություն ունենալ ժողովրդի մեջ, մյուս կողմից Նիկոլի հրաժարականը պանջողներ կան և կառավարման համակարգում է ճգնաժամ առաջացել։ Քաղաքական ուժերը պետք է երկխոսեն ու գնան արտահերթ ընտրությունների։ Էս վիճակից դուրս գալ ա պետք»։

Մեկ այլ հրապարակման մեջ Համբարձում Համբարձումյանը գրում է․ «Հանպատրաստից հանրահավաքով Նիկոլը ավելի շատ ժողովուրդ ա հավաքում, քան 17 կուսակցությունները։

Եթե էսքանից հետո 17-ը չգնա արտահերթի մասին խորհրդակցությունների, հնարավոր բախումների, արկածախնդրության պատասխանատվությունը ընկնելու ա իրենց վրա»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: