Վարչապետի գլխավորած երթը․ կադրեր վերևից, ընդհանրական տեսանյութ

Անցնող օրը բավականին բարդ էր, լի էր վտանգավոր դրվագներով։ Օրվա հիմնական իրադարձությունն այն էր, որ հասարակության մի հատված դուրս էր եկել փողոց որոշակի ասելիքով։ Ընդ որում, այս հատվածը երկու մասի էր բաժանվել։

Փողոց դուրս եկածների մի մասը գործող վարչապետին էին պաշտպանում, իսկ մյուսները նրա հրաժարականն էին պահանջում։ Ահա այս իրավիճակում տեղի ունեցավ երթ, որի կազմակերպողն ու գլխավորողը Ն․ Փաշինյանն էր։

Նա երթը եզրափակեց՝ վերահաստատելով Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության պահանջը, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Օնիկ Գասպարյանն անդրդվելի է իր որոշման մեջ և չի պատրաստվում զիջել։ Հայտնի է, որ վերջինիս հետ զրույց է ունեցել նաև Արայիկ Հարությունյանը՝ Արցախի ղեկավարը։

Երեկոյան արդեն վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Տարոն Չախոյանը մի ընդհանրական տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում են երթից կադրեր, որոնք նկարահանված են վերևից։ Տեսանյութը ներկայացնում ենք վարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: