Այսօր անմահացած հերոս Գևորգ Մարգարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ հերոսի մասին

Այսօր անմահացած հերոս Գևորգ Մարգարյանը կբոլորեր ծննդյան տասնինը տարին։ Առհասարակ Գևորգի համար ճակատագրական է հենց քսանյոթ թիվը, քանի որ նրա կյանքի ամենից կարևոր իրադարձությունները տարբեր ամիսների հենց քսանյոթին են եղել։

Գևորգն ամուսնացել է բավականին վաղ՝ տասնութ տարեկան հասակում՝ սիրած աղջկա՝ Թագուհու հետ։ Ամուսնանալուց հետո Գևորգը գնաց բшնակ, իսկ նրա կինը արդեն սպասում էր իրենց առաջնեկին։

Սեպտեմբերի քսանյոթին սկսվում է չարաբաստիկ պшտերազմը, որին մասնակցում է նաև Գևորգը։ Նա հաճախակի այդ ընթացքում նա հաճախակի զանգել է տուն, տնեցիներին ոգևորիչ ու հուսադրող խոսքեր ասել։

Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի քսանյոթին Գևորգը, ցшվոք սրտի, զnհվում է։ Հենց այդ նույն օրն էլ լույս աշխարհ է գալիս Գևորգի զավակը, ում Տիգրան են անվանում, որ հայոց արքայի նման հզոր լինի։

Զnհվելուց առաջ Գևորգը նախորդ օրը զանգել է տուն, շատ երկար խոսել քույրիկի հետ՝ խոստանալով զանգել նաև հաջորդ օրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: