Արմենիա հեռուստաընկերությամբ եթեր գնացող «Սարի աղջիկ» հայտնի սերիալը տևական ժամանակ է էկրանների մոտ է պահում հետաքրքրասեր հեռուստադիտողներից շատերին։ Շատերն են մտահոգ կերպարների ճակատագրով ու փոխհարաբերություններով։
Ինչպես հայտնի է, նշված սերիալում տիպային դերով հանդես է գալիս հայտնի ու սիրված դերասաններից Նիկոլայ Եղիազարյանը։ Նա այստեղ բավականին դրամատիկ հերոսի է կերպավորում։ Նրա կերպարը լի է ինտրիգային ու չբացահայտված գաղտնիքներով։
Դերասանը մի քանի կադրեր է հրապարակել այդ սերիալի նկարահանման հրապարակից, որտեղ երևում են ինքն ու մեկ այլ դերասան՝ Կարո Հովհաննիսյանը, ով ևս հանդես է գալիս նույն սերիալում։
Ն․ Եղիազարյանը ուշագրավ և հումորային մեկնաբանություն է կցել հանրայնացված լուսանկարներին։ Դերասանը Կարո Հովհաննիսյանի մասին կատակով գրել է հետևյալը․
«Ինքը ինձ շատա սիրում։ Ամեն անգամ ինձ տեսնելիս գալիս, կանգնումա կողքս և խնդրում, որ նկարվի հետս։ Ինքը գնահատել գիտի։ Ապրի ինքը»։