Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքը հո ծննդյան օրվա առիթով

Այսօր Քիմ Քարդաշյանի հայրիկի ծննդյան օրն է։ Այս մասին իմանում ենք հայտնի հայուհու սոցհարթակից։ Նրա հայրը Ռոբերտ Քարդաշյանն է, ով այսօր կբոլորեր ծննդյան յոթանասունյոթ տարին։ Նա ծնունդով Լոս-Անջելեսից է, ծնվել է պահածոների արտադրությամբ զբաղվող գործարարների ընտանիքում։

Ռոբերտը դպրոցից հետո իրավաբանական կրթություն է ստացել, իսկ հետո սկսել է զբաղվել իր մասնագիտությամբ, սակայն շուտով շեղել է ուղին՝ մտնելով բիզնես ոլորտ։

Նրա անունը ժամանակին կապված է եղել ինտրիգային ու սկանդալային դատալսումների հետ։ Խոսքը մասնավորապես Նիկոլ Սիմփսըն և Ջեյ Սիմփսըն ամուսինների մասին է։ Ռոբերտն արդեն տասնութ տարի է, ինչ մահացած է։

Նրա ծննդյան օրվա առիթով դուստրը՝ Քիմը գրել է․ Շնորհավոր ծնունդդ, հայրիկ: Ես այն քեզ հետ տոնում եմ ամեն օր, բայց այսօր ՝ առանձնահատուկ կերպով: Քեզ ասելու շատ բան ունեմ: Ես զանգահարեցի քո բջջային հեռախոսի համարին՝ պարզապես մտածելով՝ գուցե այսքան տարի անց ինչ-որ մեկը կվերցնի՞:

Ես իրականում չեմ կարող հավատալ, որ հիշեցի այդ համարը: Խնդրում եմ՝ շուտով եկեք հանդիպենք իրար երազում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: