«Փորձում էի նկարահանել համերգային շրջագայությանս վիդեոն Միլայի հետ, և ահա արդյունքը»․ Սիլվա Հակոբյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել

Սիլվա Հակոբյանը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Հայաստանից դուրս։ Այդ մասին հենց գնալու օրը տեղեկացրել էր երգչուհին՝ օդակայանից լուսանկար հրապարակելով և նշելով գնալու ուղղությունը՝ Վլադիվաստոկ։ Նշենք, որ այնտեղ է նաև Արամեն։

Երգչուհու նոր տեսանյութից հայտնի է դառնում, որ նա պատրաստվում է համերգով հանդես գալ ռուսաստանաբնակ հայերի համար։ Այդ մասին տեսանյութ պատրաստելու գործին երգչուհին մասնակից է դարձրել նաև դստրիկին։

Երբ երգչուհին փորձում է տեսաուղերձ նկարել՝ տեղեկացնելու իր անելիքների մասին և հայերին հրավիրելու իր համերգին, Միլան այնքան անուշ է ժպտում, որ մայրը չի կարողանում շարունակել խոսքը։ Արդյունքում բավականին զվարճալի տեսանյութ է ստացվում։

Տեսանյութն իր սոցհարթակում տեղադրելով՝ երգչուհին գրել է․ «Փորձում էի նկարահանել համերգային շրջագայությանս վիդեոն Միլայի հետ, և ահա արդյունքը»։ Ս․ Հակոբյանի պատրաստած բավականին զվարճալի և տրամադրություն բարձրացնող տեսանյութը ներկայացնում ենք ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: