Սիրված դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը նշել է հերթական տարեդարձը․ մանրամասներ դերասանուհու մասին

Կարինե Ջանջուղազյանը մեր ժամանակների տարբերվող ու ինքնատիպ արտիստներից է, ում անցած ուղին բազմաբովանդակ է, իսկ ներկան լեցուն ու հագեցած։ Արտիստուհին օրերս բոլորել է ծննդյան հիսունինը տարին։

Չնայած նրա ծննդյան տարեդարձը երկու օր առաջ էր, նա մինչ այսօր էլ շարունակում է ստանալ շնորհավորանքների տարափ։

Դերասանուհուն շնորհավորում են ծանոթ ու անծանոթ երկրպագուները, նրա գործն ու անցած ուղին արժևորող բոլոր մարդիկ։

Արտիստուհին ծնունդով Ալավերդու շրջանից է՝ Ախթալայից։ Սովորել է Թատերական ինստիտուտում, որն ավարտելուց հետո էլ բռնել է թատրոնի ու կինոյի ճանապարհը՝ ոլորտում իր ուրույն տեղը գրավելով։

Բազմաթիվ են դերասանուհու կերտած կերպարները, որը նրա տաղանդավոր խաղի շնորհիվ դարձել են տիպային ու տպավորիչ։ Դերասանուհին բազմիցս արժանի կերպով արժանացել է պարգևների ու մրցանակների։

Դերասանուհին վաստակավոր արտիստուհու կոչում ունի արդեն շուրջ տասը տարի։ Նա մեծ հաջողությամբ շարունակում է հանդես գալ թատերական ու կինոյի ասպարեզում։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: