Լրագրող, հաղորդավար Զոհրաբ Հարոյանի ծննդյան օրն է․ մանրամասներ հաղորդավարի մասին

Այսօր լրագրող, հաղորդավար Զոհրաբ Հարոյանը բոլորում է ծննդյան երեսունվեց տարին։ Նա ծնվել է Երևանում։

Դպրոցից հետո զինծառայության է անցել, իսկ դրա ավարտից հետո ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։

Լրագրողի մասնագիտացում ստանալուց հետո նա սկսել է տարբեր տարիներին թղթակցել տարբեր հեռուստաալիքների, ամսագրերի, իսկ մեկնարկը տրվել է Թիվի Մոլ հայտնի ամսագրին թղթակցելով։

Նա տարբեր կարևոր և ուշագրավ ռեպորտաժներ է պատրաստել՝ ներկայացնելով թե ներքին, թե արտաքին լսարանի առաջ։ Լրագրության ոլորտում հաջողությունների հասած լրագրողը նաև «Նյու Մեգ» հայտնի ամսագրի ստատիստիկայի պատասխանատուն է։

Զոհրաբն ունի նաև հաղորդավարության հաջողված փորձ։ Նա է պարբերաբար վարում «Ժամը» լրատվականը, որը եթեր է հեռարձակվում Արմենիա թիվիով։ Զուգահեռ նաև հաղորդման թղթակից է։

Զոհրաբն արդեն երկու տարի է, ինչ ամուսնացած է Հելեն Սարգսյանի հետ։ Հելենն ամուսնուն գեղեցիկ բարեմաղթանքներով և ռոմանտիկ լուսանկարով է շնորհավորել՝ գրելով․

«Շնորհավոր ծնունդդ, իմ ամեն ինչ։ Մաղթում եմ ձեզ աշխարհի բոլոր մեծագույն բաները։ Շարունակիր ինձ երջանիկ և գեղեցիկ դարձնել, ինչպես կարողանում ես անել հենց դու։ Սիրում եմ քեզ»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: