Լիլի Էլբակյանի գեղեցիկ ընտանիքի և նրանց հաղթահարած դժվարությունների մասին

Լիլի Էլբակյանը մեր հայտնի արտիստուհիներից է, ով ծնվել ու մեծացել է մշակույթով հագեցած և մշակույթով ապրող ընտանիքում։ Շատերը գիտեն, որ Լիլիի ծնողները թատերական և կինո ասպարեզներում լավագույն ներկայացուցիչներից են։

Լիլիի եղբայրը, ինչպես հայտնի է, վաղ է մահացել, ինչն էլ իր հետքն է թողել Լիլիի հետագա կյանքի վրա, քանի որ նա եղբոր հետ շատ կապված է եղել։

Լիլին ամուսնացած է դերասան, ռեփեր Համո Ադիյանի հետ։ Նրանք երկու հրաշք բալիկներ ունեն։

Լիլին անկեղծորեն նշում է, որ իրենց ընտանիքը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, եղել են նույնիս պահեր, երբ ընտանիքը կանգնած է եղել բաժանության շեմին, սակայն դա ևս հաղթահարել են։ Նա նշում է, որ իր սկեսուրն ու ծնողները երբևէ չեն միջամտում իրենց ընտանեկան գործերին։

Լիլիի կարծիքով ընտանեկան ներդաշնակությունն ու ամրությունը պահանջում է ամենօրյա հոգատարություն և ուշադրություն։ Հոգատարության և միմյանց հանդեպ ուշադրության սկզբունքներով ձևավորված ընտանիքն արդեն տասը տարեկան է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: