Թոմաշ Լեխ Բուչեկը Հայաստանում է․ ահա թե ինչպիսի լուսանկաներ և հրապարակումներ է նա տեղադրում

Լեհ արդեն հայտնի դարձած գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը, ով առանձնահատուկ ուշադրությամբ ու սրտացավությամբ է վերաբերվում հայկական խնդիրներին, ի վերջո եկել է Հայաստան։

Նա Հայաստանի տարբեր վայրեր է այցելում, այդ այցելությունների մասին հրապարակումներ անում՝ ներկայացնելով Հայաստանի այս կամ այն տեղանքը, հայտնի և անհայտ արժանավոր մարդկանց։

Լինելով Նորավանքում՝ Թոմաշ Լեխ Բուչեկն իր լուսանկարն է հրապարակել եկեղեցու մոտ, իսկ լուսանկարում նրա գլխին գլխարկ է, որի վրա գրված է իր անունը հայերեն, ինչպես նաև առաքելական եկեղեցին խորհրդանշող խաչը։

Լեհ գործիչն այցելել է Խոր Վիրապ, գրառում է արել Արարատ լեռան մասին, գրել է, որ հանդիպել է Արարատին, որն իննսունինը տարի գերության մեջ է եղել և հիմա էլ գերի է։

Պարբերաբար իրեն հանդիպած գեղեցիկ պատկերները լուսանկարելով ու կադրերն իր սոցհարթակում տեղադրելով՝ Թոմաշ Լեխ Բուչեկը գրում է, որ Հայաստանը դրախտավայր է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: