Ակտիվ գործիչ, նախկինում պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր բոլորում է ծննդյան քառասուներեք տարին։ Նա ծնվել է Արթիկի տարածաշրջանում գտնվող Սպանդարյան համայնքում։ Ստացել է բավականին հագեցած ու բազմաշերտ կրթություն։
Սովորել է ԵՊՀ-ում, ապա նաև Շվեդիայում՝ ստանալով մի դեպքում պատմաբանի մագիստրոսի, ապա նաև ասպիրանտի կոչումներ։ Պատմական գիտությունների թեկնածու է։
Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող գործիչը ժամանակին գիտական ուսումնասիրություններով է զբաղվել, հոդվածներ հրատարակել, ապա նաև հասարական գործունեություն ծավալել։ Ընդգրկված է եղել կարևոր հարցերով զբաղվող տարբեր հանձնաժողովների կազմում։
Ի նշան իր գործունեության գնահատման՝ Սամվել Ֆարմանյանն արժանացել է պատվավոր շնորհակալագրերի և պատվոգրերի։ Ներկայումս գործիչն ակտիվորեն ներգրավված է հակաիշխանական գործընթացների մեջ։ Նա աջակցում է իշխանափոխության գաղափարին՝ ակտիվորեն մասնակցելով դրան ուղղված գործընթացներին։
Սամվել Ֆարմանյանն ամուսնացել է Մխիթարյան Լիլիթի հետ։ Զույգը երկու զավակ ունի՝ դուստր և տղա։ Դստերը ծնողները Նարե են անվանակոչել, իսկ տղային՝ Դավիթ։