Ժաննա Բուտուլյանի հրապարակած նոր, գեղեցիկ լուսանկարները

Ժաննա Բուտուլյանը մեր օրերի հմայիչ արտիստուհիներից է, ով շարունակ աշխատում է ոչ միայն իր մասնագիտական աճի, զարգացման վրա, այլ նաև կերպարի ու արտաքին տեսքի։ Նա հաճախակի է ոճային տարատեսակ փոփոխությունների դիմում։

Ժաննան նախապես ընտրել է հոգեբանի մասնագիտությունը, իսկ հետո ավելի խորացել է դերասանության ոլորտում։ Ժաննայի կերպարը բավականին էքստրավագանտ է։ Նա հագուստի մեջ նախընտրությունն առավել հաճախ տալիս է սև գույնին։

Նա հայտնի է դարձել հեռուստասերիալներից և հիմա էլ շարունակում է հանդես գալ հեռուստասերիալներում։ Շատ է սիրում քայլել ու երաժշտություն լսել։ Ժաննային հաճախ կարելի է տեսնել ներգրավված ուշագրավ ժամանցային նախագծերում որպես մասնակից։

Վերջին շրջանում արտիստուհին բավականին ուշագրավ լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա հանդես է գալիս իրեն հատուկ հմայքով ու խորհրդավորությամբ։ Նա դարձյալ սև գունային ֆոնի մեջ է լուսանկարներում, միայն մեկ կադրում է, որ կրում է կարմիր, կարճ վերարկու։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: