Երգարվեստի ներկայացուցիչներից Նունե Եսայանը վաղօրոք իր երգարվեստի սիրահարներին շուտով նոր անակնկալ էր խոստացել։ Այն այդքան էլ չուշացավ։ Այսօր երգչուհին տեղադրել է նոր երգ ու տեսահոլովակ, որի ռեժիսորն անձամբ ինքն է։
Երգչուհին, իր սոցհարթակում տեղադրելով երգի տեսահոլովակը, գրել է, որ սիրով իր սիրելիների դատին է ներկայացնում մի նոր գործ, որի տեսահոլովակի ռեժիսորն ինքն անձամբ է։ Նոր երգը վերանգրված է «Ամենաիմ»։
Երգի երաժշտությունը հեղինակել է Մանոն, իսկ գործիքավորումն իրականացրել է Կարեն Սևակը։ Երգի խոսքերի հեղինակը, ինչպես դժվար չէ կռահել, Ավետ Բարսեղյանն է։
Լինելով տեսահոլովակի ռեժիսոր՝ Նունե Եսայանը այն ներկայացրել է յուրօրինակ ձևով։ Երգչուհու երգին զուգահեռ նրա կատարումը կրկնում են տարբեր քաղաքացիներ։ Երգչուհին իր շնորհակալությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր համաձայնել են մասնակցել իր տեսահոլովակի նկարահանումներին։
Ն․ Եսայանի նոր, ուրախ տրամադրություններ փոխանցող երգն ու տեսահոլովակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։