Այսօր սիրված դերասան Երվանդ Մանարյանի հիշատակի օրն է․ մանրամասներ դերասանի մասին

Սիրված դերասան Երվանդ Մանարյանն արդեն մեկ տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նրա դերակատարումները, կերտած կերպարները շարունակում եմ մնալ մեզ հետ՝ ապրեցնելով տաղանդավոր արտիստին։

Նա Իրանի Արաք քաղաքում է ծնվել, հայկական դպրոցներ է հաճախել, ապա ընտանիքով վերադարձել են հայրենիք, որտեղ էլ իր հետագա գործունեությունը ծավալել է ապագա մեծ դերասանը, ով ունի նաև սցենարական աշխատանքի հաջողված փորձ։

Երվանդ Մանարյանի սցենարությամբ է նկարահանվել «Տերն ու ծառան», «Տժվժիկ» և այլ հայտնի ու սիրված ֆիլմեր, որոնցից առանձին դրվագներ մինչ այսօր էլ շատերն ակտիվորեն օգտագործում են իրենց խոսքի մեջ։ Նրա արտահայտած մտքերից շատերը թևավոր խոսքեր են դարձել։

Իննսունհինգ տարի ապրած Երվանդ Մանարյանը թիկունքում ունի արված հսկայական աշխատանք, որով էլ նրան սերունդները շարունակելու են հիշել։

Նա նաև հասարակական հստակ դիրքորոշմամբ է աչքի ընկել, անդավաճան է մնացել իր որդեգրած սկզբունքներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: