Այսօր անմահ հերոս Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ հերոսի մասին

Անմահացած հերոս Նորայր Գասպարյանն այսօր կբոլորեր ծննդյան քսանհինգ տարին։ Նա ծնունդով Կապանից էր։ Նորայրը Ապրիլյան պшտերազմի թանկագին կորուստներից է։ Ապրիլյան պшտերազմի ժամանակ երիտասարդը նոր էր բոլորել քսան տարին։

Նորայրը պարուսույց էր։ Նորայրը հասցրել էր պարային ասպարեզում էական ձեռքբերումներ ունենալ։ Մայրը՝ Նունեն, պատմում է, թե ինչպես են իրենք որդու՝ Նորիկի խնդրանք-պահանջով վերադարձել են հայրենիք, որտեղ էլ Նորայրը տեսել է իր ապագան ու առաջիկա անելիքները։

Նորայրը Մանկավարժական համալսարանի սան էր։ Զինծառայությունից հետո պարուսույցը պատրաստվում էր շարունակել ուսումը համալսարանում։ Նա ուներ մեծ ծրագրեր ապագայի հետ կապված։

Պшտերազմը սկսվելուց հետո Նորայրը կարճ հեռախոսազրույց է ունեցել եղբոր՝ Միշայի հետ։ Նա նրան հանգստացրել է, ապա նշել, որ ինքը պատերազմ է գնում և եթե հարկ լինի, կյանքն էլ կտա հարազատների անվտանգության համար։

Այդպես էլ լինում է․ Նորայրն անմահանում է՝ իր անունը հավերժորեն ու փառահեղ գրելով հայոց պայքարի պատմության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: