Սարգիսի մայրը մահացել էր որդու բանակ գնալուց երեք ամիս անց․ անչափ հուզիչ պատմություն

Սարգիս Հակոբյանը մեր բանակի ժամկետային զինծառայողներից էր, ում զինծառայությունը ցավալիորեն համընկել է արցախյան վերջին պшտերազմի հետ։ Սարգիսի անմահանալու լուրը հարազատներն իմացել են դեռևս հոկտեմբերին, սակայն հետո ամիսներ շարունակ նրա մասին որևէ հստակ լուր չեն ունեցել։

Ընդամենը երեք օր առաջ ի վերջո հայտնաբերվել է Սարգիսի մարմինը։ Նրան ճանաչողները փաստում են, թե երիտասարդ տղան ինչպիսի տաղանդաշատ ու արվեստասեր մարդ էր։ Սարգսի մեջ հրաշալիորեն ներդաշնակված են եղել գեղեցիկն ու բարին։

Մայրը միշտ երազել է Սարգիսին տեսնել զինվորական համազգեստի մեջ։ Ցավոք սրտի, բախտն այնքան էլ բարեհաճ չէր այդչափ գեղեցիկ ներաշխարհ ունեցող Սարգսի նկատմամբ։ Նրա մայրը մահացել է, երբ Սարգիսն ընդամենրը երեք ամսվա զինծառայող է եղել։

Սարգիսի մոր երազանքն այդպես էլ անկատար է մնացել։ Վերը կցված լուսանկարը նկարել է Սարգիսը՝ հենց զինծառայության ամիսներին։ Լուսանկարում նա պատկերել է վաղամեռիկ մայրիկին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: