Տնական մայոնեզ՝ առանց ձվի և կաթի․ անպայման փորձեք

Առանց ձվի և կաթի մայոնեզը նրանց համար է, ովքեր փոխարինիչ են փնտրում դասական մայոնեզի համար։ Այս սոուսը մայոնեզի 100%-ոց փոխարինիչ չէ։ Այն տարբերվում է համով և թնդությամբ․ ավելի ջրիկ է։ Բացի այդ, զգացվում է ոլոռի համը, որը, ի դեպ, կարելի է փոխարինել պահածոյացված լոբիի հեղուկով։ Հետաքրքիր համադրություն է ստացվում ու հեչ անպայման չէ վերաբերել սոուսին որպես մայոնեզ։ Այսպես էլ է շատ համեղ։

Անհրաժեշտ է

Պահածոյացված ոլոռի հեղուկ՝ 100 գ

Բուսայուղ՝ 200 գ

Աղ՝ 1/3 թ/գ

Մանանեխ՝ 1/2 թ/գ

Քացախ 6%-ոց՝ 1 թ/գ

Շաքարավազ՝ 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Բանկայի մեջ լցնել ոլոռի հեղուկը և բուսայուղը։ Բլենդեռի ոտնակը դնել բանկայի հատակին և հարել 1-2 րոպե՝ չպոկելով ոտքը հատակից։ Ավելացնել աղ, շաքարավազ, քացախ, մանանեխ ու կրկին հարել։ Պատրաստի մայոնեզը պահել սառնարանում։

Լրիվ սառեցնելուց հետո այն ավելի խիտ կդառնա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: