«Ծնունդդ շնորհավոր իմ, անմահացած Հերոս»․ այսօր լուսավոր ու պայծառ Ալեն Մարգարյանի ծննդյան օրն է

Այսօր պայծառ ու լուսավոր Ալեն Մարգարյանի ծննդյան օրն է։ Անչափ խելացի ու ինքնատիպ երիտասարդն այսօր մեկ տարով էլ կմեծանար և ավելի կմոտենար աշխաևը վերափոխելու իր նպատակին, եթե չլիներ արցախյան վերջին պшտերազմը։

Ալենն ավարտել էր Մանկավարժական համալսարանը, ընդունվել էր միջազգային հեղինակավոր համալսարաններից մեկը և զինծառայությունից հետո պատրաստվում էր ուսումն արտերկրում շարունակել՝ հետագայում այն ի նպաստ հայրենիքի ծառայեցնելու համար։

Ալենի անարդարացի բացակայության հետ չեն կարողանում հաշտվել բոլոր նրան ճանաչողները և նույնիսկ չճանաչողները։ Նրա հետ շփում ունեցած մարդիկ ամեն օր համացանցում իրեն հուշերի մասին են պատմում՝ ափսոսանք հայտնելով Ալենի նման երիտասարդի չլինելու փաստի առիթով։

Ալեն Մարգարյանի ծննդյան օրվա առիթով նրա ընկերներից Մելինե Հովհաննիսյանը լուսանկարային կադրերի համագումարով գեղեցիկ սահիկ է պատրաստել, որտեղ տարբեր դրվագներ են Ալենի ապրած հարուստ ու բովանդակալից կյանքից։

Մելինեն իր պատրաստած սահիկին կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր իմ, անմահացած Հերոս»։ Մելինե Հովհաննիսյանի պատրաստած սահիկը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: